ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-16 °C
«2 տարի առաջ՝ այս օրը, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը»․ Տիգրան Աբրահամյան
19:42, 12.12.2024 | mamul.am
633 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 12-ին, մեկնարկեց Արցախի նկատմամբ ագրեսիայի հանգրվանային փուլը:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները, բնապահպան ցուցարարների անվան տակ, փակեցին Հայաստանն Արցախին կապող միջանցքը. մի գործողություն, որը հակասում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ փաստաթղթին:

Այս քայլով, ըստ էության, սկիզբ դրվեց Արցախի դեմ լայնածավալ ագրեսիային, որի եզրափակիչ փուլը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններն էին:

Այս օպերացիային նախորդել էր Պրահայի անփառունակ պայմանավորվածությունները, երբ ՀՀ իշխող ուժի ղեկավարը բաց տեքստով Արցախը հռչակեց ադրբեջանական:

Ո՛չ եռակողմ փաստաթղթի մասնակից ու Արցախում խաղաղապահ զորախումբ տեղակայած Ռուսաստանը, ո՛չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին` կանխելու Արցախի բլոկադան, իսկ հետագայում հայերի բռնի տեղահանությունն ու Արցախի օկուպացիան:

Ադրբեջանի ցեղասպան գործողություններն Արցախի նկատմամբ այդքանով չավարտվեցին: 2021-24 թվականները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և տարածքային օկուպացիայի տարիներ էին, իսկ Ադրբեջանի պահանջները որևէ ձևով չեն դադարում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին