ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայաստանցի վարորդների կեսը երթևեկության կանոնները չգիտի և չի կարողանում անվտանգ վարել»․ Արմեն Մարտիրոսյան
00:54, 13.12.2024 | mamul.am
1851 | 1

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում եմ Հայաստանի, մասնավորապես` Երևանի երթևեկության խնդիրների մասին մի քանի գրառում անել.
Գրառում 1. Հայաստանցի վարորդների մոտավորապես կեսը ոչ միայն երթևեկության կանոնները չգիտի, այլ նաև չի կարողանում մեքենան անվտանգ վարել:
Պատճառներից ամենահիմնականը երկար տարիներ շարունակ փողով վարորդական իրավունքի վկայական գնելն էր:
Երկրորդ պատճառը՝ նախադպրոցական և դպրոցական իրական կրթության բացակայության հետևանքով կոգնիտիվ կարողությունների նվազ մակարդակն է, այլ կերպ ասած՝ քթի ծակ չունեն:
Երրորդ պատճառը՝ երկար տարիների զոռբայության, անպատժելիության մթնոլորտի ձևավորումն է:
Եթե, օրինակ, ԱՄՆ-ում զիջելը ուժեղների և կարողների վարվելաձևն է, ապա Հայաստանում՝ զիջելը թուլության նշան է:
Շարունակելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին