Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյան ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիում սա միակ մարզադպրոցն է, որն ունի մարզադահլիճ, բայց չունի ջեռուցում, իսկ պատերը մետաղյա թիթեղներից են։ Մոտ 6 միլիոն դրամով բոլոր պատերը կարող են ջերմամեկուսացում անել պոլիուրեթանային փրփուրով: Միայն դրանից հետո կարելի է ջեռուցում տեղադրել։
Սակայն այս իշխանությունը, ինչպես նախորդը, չի մտածում սպորտի և երեխաների մասին, մինչդեռ նրանք զբաղված են կոռուպցիայի միջոցով ինքնահարստացմամբ։
Առջևում Գյումրու քաղաքային ընտրություններն են, 0 հանդուրժողականությունը կոռուպցիայի դեմ, երեխաների և սպորտի զարգացումը լինելու է մեր առաջնահերթություներից: Բոլոր Գյումրիում ապրողներին խնդրում եմ, բաց մի՛ թողեք ձեր ապագայի օգտին քվեարկելու հնարավորությունը, տե՛ր կանգնեք ձեր քաղաքին և ապագային, և դուրս եկեք քվեարկության»։