ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մի քանի թիվ՝ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից»․ Հովհաննես Ավետիսյան
11:36, 13.12.2024 | mamul.am
1345 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի Նիկոլը թեժացրել է անարդյունավետ ծախսերի, գումարներ մսխելու և կոռուպցիայի թեման, ես էլ իրենց թվերին հետևեմ:
Եվ այսպես, ընդամենը մի քանի թիվ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից.
2018 թ-ին` հիմնադրման պահից մինչև 2023 թ-ի դեկտեմբերի վերջ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններում ցույց են տվել շուրջ 6 միլիարդ 302 միլիոն դրամի մուտքեր դրամաշնորհներից ու նվիրատվություններից:
Ստորև նկարում ցուցադրված են այս մուտքերն ըստ տարիների:


Ուշագրավ է, որ պատերազմից հետո մուտքերը շեշտակի ընկել են, միաժամանակ աճել են վարչական ծախսերը, և արդյունքում ստացվում է, որ վերջին տարիներին հիմնադրամի հավաքագրած գումարների 40-ից ավել տոկոսը, իսկ 2022 թ-ին` կեսից ավելին, օգտագործել են վարչական ծախսեր անելու համար: Այս ծախսերի գերակշիռ մասը Աշխատավարձի գծով ծախսերն են:
Ստացվում է, որ հավաքած փողերի մի ահռելի մասը իրենք իրենց (հիմնադրամի աշխատակիցներին) աշխատավարձ են տալիս:
Նշում:
Հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունների համադրությամբ ոչ բոլոր թվերն են համընկնում: Ուստի եթե այս նկարի թվերը որոշակի անճշտություն ունենան, ապա դա հաշվետվություններում առկա թերությունների հետևանքն է: Սակայն, ընդհանուր առմամբ դրանք հավաստի են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին