Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի Նիկոլը թեժացրել է անարդյունավետ ծախսերի, գումարներ մսխելու և կոռուպցիայի թեման, ես էլ իրենց թվերին հետևեմ: Ուշագրավ է, որ պատերազմից հետո մուտքերը շեշտակի ընկել են, միաժամանակ աճել են վարչական ծախսերը, և արդյունքում ստացվում է, որ վերջին տարիներին հիմնադրամի հավաքագրած գումարների 40-ից ավել տոկոսը, իսկ 2022 թ-ին` կեսից ավելին, օգտագործել են վարչական ծախսեր անելու համար: Այս ծախսերի գերակշիռ մասը Աշխատավարձի գծով ծախսերն են: Ստացվում է, որ հավաքած փողերի մի ահռելի մասը իրենք իրենց (հիմնադրամի աշխատակիցներին) աշխատավարձ են տալիս: Նշում: Հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունների համադրությամբ ոչ բոլոր թվերն են համընկնում: Ուստի եթե այս նկարի թվերը որոշակի անճշտություն ունենան, ապա դա հաշվետվություններում առկա թերությունների հետևանքն է: Սակայն, ընդհանուր առմամբ դրանք հավաստի են»։ |
Բաժանորդագրվել լրահոսին