ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Քաղաքական պատվերով մահափորձը հո պոզով-պոչով չի՞ լինում»․ Արթուր Չախոյան
00:12, 13.12.2024 | mamul.am
2196 | 0

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը չի ցանկանում, որ լրատվամիջոցները լուսաբանեն ինձ վրա կատարած մահափորձի դատական նիստը։
Արդեն երկու տարի է անցել ՔՊ-ի պատվերով գիշերը 3 հոգով իմ տան շքամուտքի մոտ ինձ վրա դանակով մահափորձի դեպքից, սակայն մինչ օրս ոչ ոք չի պատժվել։
Եթե մահափորձը չլիներ ՔՊ-ի քաղաքական պատվեր, այդ ամենը շատ շուտվանից կբացահայտվեր:
Մահափորձ կատարողին, որին վնասազերծել էի, ոստիկանությունը չի ձերբակալել, ազատ է թողել, հեռախոսը չի առգրավել, որ պարզեն, թե իր հետի 2 անհայտ անձինք ովքեր են եղել, ոստիկանությունը նույնիսկ բակի տեսախցիկների տեսաձայնագրությունը չի առգրավել, որ պատշաճ քննեն տեղի ունեցածը:
Փոխարենը ես եմ բակի տեսախցիկների տեսաձայնագրությունը ներկայացրել, որը սակայն քրեական վարույթին ՉԵՆ կցել։
Նաև ուզում եմ հիշեցնել, որ պռո-թուրքական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իրականացրած ակցիան, որի ժամանակ ինձ վրա խմբակային հարձակվեցին, ոստիկանության աշխատակցին հարվածեցին պռո-թուրքական կուսակցության անդամը, դիմեցին փախուստի, ինձ անօրինական 3 օրով ձերբակալեցին, որի առթիվ կա դատարանի որոշում, որ ինձ անօրինական են ձերբակալել, և այդքանի հետ մեկտեղ իմ հեռախոսը առգրավել էին մոտ 10 օրով ու քրքրել էին առանձ իմ թույլտվության, իմ Facebook-յան էջ էին մտել:
Եվ շինծու քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ուղարկել են դատարան, որ ինձ դատեն:
Այս ամենը այն դեպքում, երբ ես ոչ մի անօրինական բան չեմ արել, ամեն ինձ տեսաձայնագրված է։
Այսինքն, ես ոչ մի անօրինական բան չեմ անում, ինձ 3 օրով ձերբակալում են ու հեռախոսս առգրավում են, իսկ ինձ վրա 3 հոգով մահափորձ են անում՝ ո՛չ հեռախոս են առգրավում, ո՛չ ձերբակալում։
Քաղաքական պատվերով մահափորձը հո պոզով-պոչով չի՞ լինում...»։

Աղբյուրը` Արթուր Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին