ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Որ խնդրենք՝ կմեկնաբանե՞ք, ինչպե՞ս է դա հնարավոր եղել»․ Տիրայր Մուրադյան
01:06, 13.12.2024 | mamul.am
3477 | 0

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր վերջին շրջանի ակտիվությունը բացատրել է հետևյալ կերպ, որ ի թիվս այլնի նաև իր թիմի վարած քաղաքականության վերաբերյալ սոցցանցերում շատ բան է գրվում և դրանք մեկնաբանելու համար իրեն ոչ ոք չի դիմում։
Սոցցանցերում չգիտեմ, բայց Հետք-ում կոռուպցիայի մասին բազմաթիվ հրապարակումների կողքին կա նաև մեկը, որը պատմում է ՔՊ թիմի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամի անհավանական հաջող կյանքի մեկնարկի մասին։ Գնել Սանոսյանի մայրը առանց վարկի, առանց եկամտահարկի վերադարձի, առանց աշխատանքի, թոշակով ապրելով՝ Առինջում մի անհամեստ տուն է կառուցում։ Որ խնդրենք կմեկնաբանե՞ք, ինչպե՞ս է դա հնարավոր եղել, որ Հայաստանի տատիկ-պապիկները թոշակի քեշբեքով հանդերձ նման բան չեն կարողանում անել, բայց ՔՊ-ականի ընտանիքի անդամի մոտ դա հաջողվում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին