«Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»․ Նիկոլ Փաշինյան
09:06, 13.12.2024 | mamul.am
1022 | 0
«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվել է նախնական ընտրությունների արդյունքում։ Թեկնածուները յոթն էին՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:
Սարիկ Մինասյանը նախկին պատգամավոր է՝«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: