Դավիթ Առուշանյանի թեկնածությունն առաջադրվել է Շիրակի մարզպետի պաշտոնում
09:12, 13.12.2024 | mamul.am
754 | 0
«Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,- առավոտյան գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հայտնել է, որ Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Երեկ Կառավարության նիստի ժամանակ էր Փաշինյանը հայտնել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։ Դավիթ Առուշանյանը Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, ով օրերս վայր դրեց իր մանդատը։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: