ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +1 °C Վաղը`-7 °C
Դավիթ Առուշանյանի թեկնածությունն առաջադրվել է Շիրակի մարզպետի պաշտոնում
09:12, 13.12.2024 | mamul.am
736 | 0

«Դավիթ Առուշանյանի թեկնածությունը կառաջադրեմ Շիրակի մարզպետի պաշտոնում»,- առավոտյան գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հայտնել է, որ Սարիկ Մինասյանին նշանակել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Երեկ Կառավարության նիստի ժամանակ էր Փաշինյանը հայտնել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։
Դավիթ Առուշանյանը Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, ով օրերս վայր դրեց իր մանդատը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին