ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մնացինք օտարի հույսին՝ ՀՀ արտգործնախարարը կհասնի Մալթա ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի, ու մի բառ անգամ չի ասի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, Արցախից 150 հազար ցեղասպանությունից վերապրած բռնի փախստականների արժանապատիվ ու անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախի հայոց մշակութային ժառանգության յուրացման ու վերացման, Բաքվի բանտերում լոկ հայ լինելու և իրենց երկրում ապրելու համար պայքարած մարդկանց տանջանքների ու անազատության մասին, ՀՀ տարածքների, ենթակառուցվածքների ադրբեջանական բռնազավթման վերաբերյալ, հետո էլ Երևանում ցեղասպանություն հանցագործությունների կանխարգելման համաժողով կանի ու անհասցե կբողոքի, որ աշխարհը 21-րդ դարում չկանխեց մեր ցեղասպանությունը, բայց երդում կերածի համառությամբ չի արտաբերի Արցախ բառը, ցեղասպան հանցագործի անունը՝ Ալիևի միջազգային հանցագործ վարչախմբի մասին ոչ մի հիշատակում։ Միակ հույսը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին է և ՄՔԴ հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որ տարբեր ատյաններում ամեն պատեհ պահին Ադրբեջանի հանցագործություններն են բացահայտում։ ՀՀ ներկա իշխանությունը կարծես որդեգրել է«դրսից քահանա, ներսից սատանա» վարքականոնը։ Դրսում միայն աղերսում են արտաքին թշնամուն, իսկ ներսի ընդդիմախոսներին «փռում», «մուրճով, կացնով», Զարյա-3- ով… ճգնում աջ ու ահյակ բոլորի բերանը փակել»: |
Բաժանորդագրվել լրահոսին