ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Գազայում ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
10:30, 13.12.2024 | mamul.am
1058 | 0

Գազայի հատվածում անցած մեկ օրում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 71 մարդ է զոհվել, հայտնում է Քաթարում տեղակայված Al Jazeera հեռուստաալիքը։
Հեռարձակողի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորել է Գազայի տարբեր շրջաններ, ինչի հետևանքով առնվազն 71 պաղեստինցի է զոհվել, տասնյակ խաղաղ բնակիչներ վիրավորվել են։
Լրատվամիջոցների տվյալներով՝ պաղեստինյան անկլավի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածները ծանր հրետակոծության են ենթարկվել։ Իսրայելի հարվածներից հետո խոշոր հրդեհներ են բռնկվել Ջաբալիա և Բեյթ Հանուն քաղաքներում։
2023 թվականի հոկտեմբերին իսրայելապաղեստինյան հակամարտության սրումից ի վեր զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 44,835-ը, շուրջ 106,356 մարդ վիրավորվել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին