«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց։ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշպանը, առողջական խնդիրներով պայմանավորված, չէր ներկայացել դատական նսիտին: Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել նիստը: Դատարանը կապ հաստատեց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, ով էլ չառարկեց, որ իր բացակայության պարագայում նիստը պետք է հետաձգվի: Հիշեցնենք՝ Նախորդ նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացրել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի` Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին: |
Բաժանորդագրվել լրահոսին