ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մարտի 1»-ի վերաբացված գործի դատական նիստը հետաձգվեց
12:18, 13.12.2024 | mamul.am
856 | 1

«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը հետաձգվեց։ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշպանը, առողջական խնդիրներով պայմանավորված, չէր ներկայացել դատական նսիտին:

Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել նիստը: Դատարանը կապ հաստատեց Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, ով էլ չառարկեց, որ իր բացակայության պարագայում նիստը պետք է հետաձգվի:

Հիշեցնենք՝ Նախորդ նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացրել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրողի` Քոչարյանին և Խաչատուրովին վերագրվող արարքը պարունակում է Քրեական նախկին օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմի տարրեր, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:
Գործով անցնող մյուս երկու անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք չէր ներկայացվել, քանի որ նիստը կրկին հետաձգվել էր։

Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել «Մարտի 1»-ի վերաբացված գործի դատական նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին