«Մի հատ ցուլիկ ա մորթել, որ բերի վաճառի, չորս երեխա ունի, ու եկան, վերցրին, տարան»,- մեկնաբանելով «Գում»-ի տարածքի մսի շուկայում տեղի ունեցած դեպքերը՝ լրագրողներն ասաց տեղի աշխատակիցներից մեկը և մատնացույց արեց մի երիտասարդի։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։ |
Բաժանորդագրվել լրահոսին