ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Բայդենն Ուկրաինային ավելի շատ զենք մատակարարելու «պատմական փորձ» է անում․ #CNN
12:54, 13.12.2024 | mamul.am
1837 | 0

Ջո Բայդենի նախագահության վերջին օրերին ԱՄՆ-ն «պատմական փորձ» է անում ավելացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային։ Այս մասին CNN-ին տված մեկնաբանությունում ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
«Պաշտպանության նախարարությունը «պատմական ջանքեր» է գործադրում առաջիկա հինգ շաբաթվա ընթացքում Ուկրաինա հսկայական քանակությամբ զենք տեղափոխելու համար:
Այսօրվանից սկսած մինչև հունվարի կեսերը մենք Ուկրաինային կմատակարարենք հարյուր հազարավոր հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ, զրահատեխնիկայի հարյուրավոր միավորներ և այլ կարևոր սպառազինություն»,- ասել է Բայդենի վարչակազմի պաշտոնյան։
Զենքի մատակարարման հարցերով գործակալությունների համակարգումը գլխավորում է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Միևնույն ժամանակ, հրատարակության զրուցակիցը նշում է, որ Ուկրաինայի ամենամեծ խնդիրը ոչ թե զենքի պաշարներն են, այլ կենդանի ուժը։ Սպիտակ տունը կենտրոնացած է «կադրային խնդիրների լուծման» վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին