Վրաստանում բողոքի ակցիաները դարձել են խաղաղ, և իրավիճակը երկրում վերադարձել է քաղաքական հուն: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես էինք, որ տեղի են ունենում խաղաղ, կարելի է ասել, նոսրացած շարքերով բողոքի ցույցեր՝ առանց ագրեսիվ խմբերի, որոնք մոբիլիզացվել էին քաղաքական դերակատարների կողմից։
Ցույցերի այս փոփոխությունը ողջունելի է, և այն արտացոլում է երկրում ընթացող գործընթացների վերադարձը քաղաքական հուն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պապուաշվիլին։