ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է մահացել
13:18, 13.12.2024 | mamul.am
3320 | 0

Դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է: Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Բժիշկները այս պահին պարզում են մահվան հանգամանքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին