Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։ Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։ Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իհարկե Արցախում թուրքական ռազմագործողությունները)։ Խորհդրանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։ Ստորև երկու տեսանյութ Քալընի այցից։ Առաջինում նա հաղթանակած դուրս է գալիս մզկիթում աղոթքից, իսկ երկրորդում՝ նրան մեքենայի ղեկին նստած ուղեկցում է ահաբեկիչների առաջնորդը Ջոլիանին։ Կարիք կա՞ արդյոք ավելի հիմնավոր ապացույց բերել, թե ում են ծառայում Սիրիան գրաված ահաբեկիչները։ |
Բաժանորդագրվել լրահոսին