Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ Սակայն Չինաստանի նախագահը միջոցառմանը չի մասնակցի։
Ինչպես հայտնում է CBS News-ը, երդմնակալությանը կմասնակցի ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանն իր կնոջ հետ, ինչպես սովորաբար լինում է: Այնուամենայնիվ, Պեկինից ուրիշ պաշտոնյաներ նույնպես կարող են միանալ նրանց, ասել են CBS-ի աղբյուրները:
Սիի հրավերը, որը պաշտոնական դիվանագիտական խողովակներով չէ փոխանցվել, անակնկալի է բերել Պեկինին և ԱՄՆ դաշնակիցներին՝ հաշվի առնելով այս երկրների միջև առանց այն էլ լարված հարաբերությունները։