ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +1 °C Վաղը`-7 °C
«Ադրբեջանցիները Կիրանցի բնակիչներին ինչպե՞ս թույլ տվեցին իրենց տարածքում 2 տուն սարքել». Ոսկան Սարգսյան
14:54, 13.12.2024 | mamul.am
1399 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանցիները Կիրանցի բնակիչներին ինչպե՞ս թույլ տվեցին իրենց տարածքում 2 տուն սարքել
1970-ական թվականների կեսերին Ոսկեպար գյուղի մուտքի մոտ, միջպետական ճանապարհի եզրին, որտեղ հիմա չգործող բենզալցակայան է, որոշել են կանգառ սարքել։ Երբ շինարարությունը սկսելու համար քարերը թափել են, Ղազախի շրջանի զայրացած ադրբեջանցիները քարերը ցաքուցրիվ են արել, ասելով՝ սա մեր հողն է։ Կանգառն այդտեղ չի կառուցվել, այլ՝ դրանից ներքև, ներկայիս տեղում։ Ինչո՞ւ այս պատմությունը հիշեցի։ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ Կիրանցից Ադրբեջանին հանձնված հողերի համար տրված կադաստրի վկայականներն ապօրինի են, դրանցով իրավապահներն են զբաղվում։ Նա Ֆեյսբուքում մասնավորապես գրել է․ «Ինչ վերաբերում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի»:
Կիրանցից Ադրբեջանին հանձնված 57 հողերի թվում ԽՍՀՄ ժամանակ կառուցված 2 առանձնատան տարածք կա, որոնց տերերը, հանձումից առաջ դրանք քանդել են։ Ղազախի ադրբեջանցիներր իրենցը համարվող տարածքում, Ոսկեպարի մուտքի մոտ կանգառ-տաղավար չեն թողել սարքել, ինչպես կարող էին Ոսկեպարի հարևան Կիրանց գյուղում թույլ տալ 2 առանձնատուն սարքել, եթե դա ԽՍՀՄ ժամանակ լիներ Ադրբեջանի տարածքը։ Կիրանցի բնակիչները լավ գիտեն, որ հանձնված հողերը եղել են իրենց գյուղինը, իրենցը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակից կիրանցցիները այդ հարցը չեն քննարկում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին