ՈւԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Պատճառը Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործումն է։ ՀՖՖ-ն տուգանվել է 20․000 եվրոյով։ Կարգադրվել է ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում փակել մարզադաշտի՝ ընդհանուր առմամբ 500 նստատեղ: Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար, սկսած սույն որոշման ընդունման օրվանից: Բացի այդ, ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկական և կարգապահական մարմինը որոշել է 17․500 եվրոյով տուգանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզական միջոցառմանը չհամապատասխանող հաղորդագրություն փոխանցելու համար: |
Բաժանորդագրվել լրահոսին