ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՈւԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
14:12, 13.12.2024 | mamul.am
2520 | 0

ՈւԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Պատճառը Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործումն է։ ՀՖՖ-ն տուգանվել է 20․000 եվրոյով։ Կարգադրվել է ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում փակել մարզադաշտի՝ ընդհանուր առմամբ 500 նստատեղ:

Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար, սկսած սույն որոշման ընդունման օրվանից:

Բացի այդ, ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկական և կարգապահական մարմինը որոշել է 17․500 եվրոյով տուգանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզական միջոցառմանը չհամապատասխանող հաղորդագրություն փոխանցելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին