ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մոսկվան մնում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման կողմնակիցը»․ Գալուզին
14:24, 13.12.2024 | mamul.am
1559 | 0

Ռուսաստանն անում է և կանի հնարավորը, որպեսզի ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Գալուզինն ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2023թթ․ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կարևորությունը։
«Մոսկվան մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման, խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման կողմնակիցը։ Մենք նաև հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի շուտափույթ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև՝ արդեն նոր հիմքի վրա կապերի համակողմանի զարգացման օգտին»,- եզրափակել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին