ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
19-ամյա երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել է
14:42, 13.12.2024 | mamul.am
1239 | 0

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «19-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 19-ամյա երիտասարդին դանակահարել է Չարենցավան քաղաքի բնակիչ 40-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Չարենցավանցի 40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին