Գումի շուկայից առգրավվել է միայն ոչ սպանդանոցային մորթի միս։ Այդ մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Հարությունյանի խոսքով միսն առգրավվում է այն դեպքում, երբ սպանդանոցային մորթի մասին կնիքն ու «5-րդ ձևի» անասնաբուժական վկայականը չկան։
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ՍԱՏՄ տեսուչները առավոտյան 09:00-ի փոխարեն շատ ավելի շուտ են այցելել շուկա, ապա Հարությունյանն ասաց, որ դա արվել է նրա համար, որպեսզի պարզ լինի՝ ինչ մեքենայով է միսը բերվում, արդյո՞ք պահպանված են անվտանգության կանոնները։ «Եթե սառնարան մեքենայով չի միսը հասցվում շուկա, եթե անգամ սպանդանոցային մորթ է արվել, միևնույն է, միսն առգրավվում ու վառվում է»,- ասել է նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին