ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Առգրավված միսն այրելու գումարը տալիս է հենց տնտեսվարողը»․ Անուշ Հարությունյան
14:48, 13.12.2024 | mamul.am
1419 | 0

Գումի շուկայից առգրավվել է միայն ոչ սպանդանոցային մորթի միս։ Այդ մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Խոսքը մոտավորապես մեկ տոնն մասի մասին է։

Հարությունյանի խոսքով միսն առգրավվում է այն դեպքում, երբ սպանդանոցային մորթի մասին կնիքն ու «5-րդ ձևի» անասնաբուժական վկայականը չկան։
«Այդ ամբողջ միսը տեղում կշռվում է, ներկայացվում տնտեսվարողին, քանի որ միսն այրելու գումարը ՎԻՎ օրենսգրքի համաձայն, տալիս է հենց տնտեսվարողը»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ՍԱՏՄ տեսուչները առավոտյան 09:00-ի փոխարեն շատ ավելի շուտ են այցելել շուկա, ապա Հարությունյանն ասաց, որ դա արվել է նրա համար, որպեսզի պարզ լինի՝ ինչ մեքենայով է միսը բերվում, արդյո՞ք պահպանված են անվտանգության կանոնները։

«Եթե սառնարան մեքենայով չի միսը հասցվում շուկա, եթե անգամ սպանդանոցային մորթ է արվել, միևնույն է, միսն առգրավվում ու վառվում է»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբանղբյուրում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին