ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +1 °C Վաղը`-7 °C
«Աշխղեկը վատ դրության մեջ է դրել կազմակերպությանը․ աշխատավարձ չստացած բանվորների խնդիրը կլուծվի»․ Ոսկան Սարգսյան
15:36, 13.12.2024 | mamul.am
942 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի սահմանագոտում ռազմական օբյեկտի շինարարությունում աշխատած, աշխղեկ Վահագն Ալահվերդյանի մեղքով աշխատավարձեր չստացած բանվորների մասին իմ հրապարակած նյութին արձագանքեց «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Ռաֆայել Սարգսյանը։ Նա լրագրողիս հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենց կազմակերպությունը բարեխիղճ աշխատող, քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալի արժանացած ընկերություն է։ Սահմանագոտում նշված ռազմական օբյեկտի շինարարության գործով «Շինվեկտոր» ՍՊԸ -ն աշխատում է տարբեր աշխղեկների հետ, որոնցից մեկը՝ Վահագն Ալահվերդյանը չտալով բանվորների աշխատավարձը, պարտք մնալով մի քանի խանութների՝ անհետացել է։ Ռաֆայել Սարգսյանն ասաց,․ որ Վահագն Ալահվերդյանը դրանով վատ վիճակի մեջ է դրել իրենց կազմակերպությանը, որը Վ․ Ալավերդյանին բոլոր գումարները վճարել է, նույնիսկ հավելավճար է տվել։
«Շինվեկտոր» ՍՊԸ տնօրենն ասաց, որ վաղը Նոյեմբերյանում իրենք կհանդիպեն աշխատավարձ չստացած բանվորների հետ, որպեսզի քննարկեն առկա խնդիրը, հնարավորինս աջակցեն խնդրի լուծմանը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին