ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականցումը կարևոր գործոն է»․ Նիկոլ Փաշինյանը` ԵԱՏՄ նիստում
17:18, 13.12.2024 | mamul.am
999 | 1

Ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ գործունեությունn անդամ-երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը լրացուցիչ ազդակ հաղորդեց։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի դեկտեմբերի 13-ի նիստում։
Նա իր խոսքում նշեց, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը բազային սկզբունք է։ Համագործակցության արդյունավետության չափանիշներից մեկը շարունակում է մնալ փոխադարձ առևտրի արգելքների ի հայտ բերումն ու վերացումը։ «Այդ անդադար աշխատանքը մնում է մեր ուշադրության կենտրոնում, և դրա նպատակը շարունակում է մնալ մեր երկրների բիզնեսի զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ կարևոր է համարում նաև ճանապարհային քարտեզի հաջող գործարկումը էլեկտրոնային առևտրի նպաստավոր պայմանների ստեղծման համար։ Բացի այդ, նա տրանսպորտային-լոգիստիկ ուղիների զարգացմանն ուղղված քայլերի շրջանակում որպես մեկ այլ կարևոր գործոն նշեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականցումը:

Ըստ նրա` «Խաղաղության խաչմերուկը» բարենպաստ պայմաններ կստեղծի բոլոր շահագրգիռ պետությունների համար՝ ամբողջովին հարգելով երկրների ինքնիշխանությունը և իրավասությունը:

ԵԱՏՄ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին