«Էլիտար պրոբլեմներից դուրս նաև գոյություն ունի սպանդանոցի թղթի ՊՐԻՄԻՏԻՎ խնդիր և համակարգի չգոյության հետևանք, որն այսօր պայթեց ԳՈՒՄ-ի շուկայում:
Այո, հարգելիներս ու ոստիկանական բաժիններում պահվող մսավաճառներին, ի դեպ, ոչ ոք դեռ չի այցելել:
Սա հենց այնպես գրեմ, գոնե տեղեկություն չի տարածվել առայժմ:
Իսկ մսավաճառները փաստաբան չունեն, չունեն նաև` ծանոթ պատգամավոր, երևի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը:
Նա նաև հուշել է մսավաճառների ընտանիքներին` գոյություն ունի ԱՆՎՃԱՐ փաստաբանական ծառայություն:
«Հանրային պաշտպանի գրասենյակ ընդամենը դիմում գրել է պետք, և ձեր ընտանիքի տղամարդու իրավունքների պաշտպանությունը կիրականացվի, մենք էլ` լրագրողներս, հանրային վերահսկողության տակ կպահենք պրոցեսը, որքան հնարավոր է»: