ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ուկրաինան շուտով կարող է կորցնել ևս 2 քաղաք
18:01, 13.12.2024 | mamul.am
4801 | 0

Ուկրաինան շուտով կարող է կորցնել Դոնեցկի մարզում գտնվող Պոկրովսկն ու Կուրախովոն քաղաքները ռուսական զորքերի գրոհի հետևանքով, գրում է Bild-ի խմբագիր Քրիստոֆեր Բուլը։

Ըստ ուկրաինացի զինվորական դիտորդների՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրախովոյից հարավ շրջապատման վտանգի տակ են։ Կիևի գլխավոր շտաբը հայտնում է, որ այդ տարածքում թեժ մարտեր են ընթանում, սակայն մարտերի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդում:

45 կմ դեպի հյուսիս՝ Պոկրովսկում, իրավիճակն էլ ավելի դրամատիկ է։ Ուկրաինական զորքերը վերջերս հայտնել են քաղաքի ծայրամասերում մի քանի դիրքեր կորցնելու մասին: Ըստ ռուսամետ բլոգեր Յուրի Պոդոլյակայի՝ ռուսական զորքերը գտնվում են արդեն 1,5 կմ հեռավորության վրա, իսկ բուն քաղաքում գործում են ռուսական դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներ։

Պոկրովսկի անկումը (ուկրաինական զինված ուժերի հիմնական նյութատեխնիկական հանգույցը) կլինի Կիևի ամենալուրջ պարտություններից մեկը վերջին ամիսներին: Դրա գրավումը ռուսական զորքերին թույլ կտա խափանել հակառակորդի մատակարարման գծերը և շարունակել հարձակումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին