ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ուկրաինայի զինված ուժերում շուտով կվերջանան զինվորները. NYT
18:36, 13.12.2024 | mamul.am
4101 | 0

Կիևին վատ նորությունների են սպասվում. Ուկրաինայի Զինված ուժերը (ՈՒԶՈւ) կարող են շուտով զրկվել զորքից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Ինչպես նշվում է, ռուսական զորքերն առաջ են շարժվում, մինչդեռ Ուկրաինան կենդանի ուժի սուր պակաս է զգում, «շուտով այն առհասարակ կզրկվի զորքից»։

NYT-ն ընդգծում է, որ բացի զորքերի պակասից, Կիևը կարող է բախվել զինամթերքի և զենքի խնդրին։ Եթե ​​Դոնալդ Թրամփի նախագահությամբ ամերիկյան աջակցությունը վերանա, Եվրոպայի համար դժվար կլինի զինամթերք կամ ֆինանսավորում հայթայթել այնպիսի մակարդակով, որը թույլ կտա Ուկրաինային շարունակել պայքարը, կարծում է թերթը։

Նոյեմբերի վերջին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնելու Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման հնարավորությունները, եթե Կիևը միջոցներ ձեռնարկի բանակում կադրերի պակասի դեմ պայքարելու համար։ Պաշտոնյան հաստատել է նաև, որ ԱՄՆ-ն դեռևս մտադիր է Ուկրաինային զինամթերք և զենք մատակարարել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին