Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ ՖԻՖԱ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները: Հանդիպումները կկայանան 2025 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: |
Բաժանորդագրվել լրահոսին