ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ասադի բանակը փախել է բարոյալքվածության և կոռուպցիայի պատճառով. Reuters
20:25, 13.12.2024 | mamul.am
3540 | 0

Reuters-ը հայտնում է, որ զրուցել է սիրիական արաբական բանակի տասնյակ նախկին զինվորների հետ, ովքեր նկարագրել են նախկին նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի նահանջը։ Բանակը փախել է նախքան հակակառավարական խմբավորումների կոալիցիայի առաջխաղացումը բարոյալքվածության, ինչպես նաև կոռուպցիայի և գործողությունների հստակ ծրագրերի բացակայության պատճառով, հայտնում են գործակալության աղբյուրները:
Քանի որ իսլամիստներն առաջ են շարժվել դեպի Հալեպ, կառավարական ուժերին հրահանգ է տրվել կա՛մ մշակել իրենց գործողությունների ծրագիրը, կա՛մ նահանջել Հոմս, ասել են երկու աղբյուրներ: Արդյունքում Հալեպը գրոհի մեկնարկից երկու օր անց անցել է խմբավորումների վերահսկողության տակ։

Պնդվում է նաև, որ սիրիական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ թերբեռնված են եղել։ Աղբյուրները հայտնել են, որ սպաները կաշառքի դիմաց ազատել են իրենց ենթականերին, ինչպես նաև վերցրել են նրանց աշխատավարձերը, գրում է «Կոմերսանտ»-ը։

Ավելի վաղ նախագահ Ասադը լքել էր երկիրը և 24 տարվա ղեկավարումից հետո ժամանել Ռուսաստան։ Դեկտեմբերի 10-ից Սիրիայում ղեկավարում է անցումային կառավարությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին