Reuters-ը հայտնում է, որ զրուցել է սիրիական արաբական բանակի տասնյակ նախկին զինվորների հետ, ովքեր նկարագրել են նախկին նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի նահանջը։ Բանակը փախել է նախքան հակակառավարական խմբավորումների կոալիցիայի առաջխաղացումը բարոյալքվածության, ինչպես նաև կոռուպցիայի և գործողությունների հստակ ծրագրերի բացակայության պատճառով, հայտնում են գործակալության աղբյուրները: Պնդվում է նաև, որ սիրիական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ թերբեռնված են եղել։ Աղբյուրները հայտնել են, որ սպաները կաշառքի դիմաց ազատել են իրենց ենթականերին, ինչպես նաև վերցրել են նրանց աշխատավարձերը, գրում է «Կոմերսանտ»-ը։ Ավելի վաղ նախագահ Ասադը լքել էր երկիրը և 24 տարվա ղեկավարումից հետո ժամանել Ռուսաստան։ Դեկտեմբերի 10-ից Սիրիայում ղեկավարում է անցումային կառավարությունը։ |
Բաժանորդագրվել լրահոսին