ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թե դեպի ո՞ւր է գնում Հայաստանը, կերևա մարտ ամսին». Արթուր Գևորգյան
02:12, 14.12.2024 | mamul.am
2647 | 0

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե դեպի ո՞ւր է գնում Հայաստանը, կերևա մարտ ամսին։
*Պատահական չէ, որ Գյումրու ընտրություններն ընկում են այդ ամսին։
*Պատահական չէ, որ նոր արթնացող հասարակության համար այդ ամիսը դառնալու է կուլմինացիոն կետ։
*Պատահական չէ, որ Նիկոլը սափրված է, թևքերը քշտած ու կամացից «եփում» է ժողովրդին:
*Ոչինչ պատահական չէ, երբ Մարիա Զախարովան հիշեցնում է, որ «2 տարի ՀԱՊԿ-ի անդամավճար չվճարած պետությունն, ըստ կանոնադրության` դուրս է մնում կազմակերպությունից»։
Պուտինը հրավիրում է ԱՊՀ երկրների ղեկավարներին ու զորախմբերին մասնակցել Հայրենական պատերազմի 80- ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին։
Այսինքն, մարտ-հունիսը ՀՀ-ում լինելու է աշխարհաքաղաքական խմորումների, եռքի ամիսներ ու արանքում դրանով «ծածկելու» է «թեժ գարուն» սցենարը։
Իսկ, միգուցե, հակառա՞կը:
Ցույց կտա ժամանակը և ամեն դեպքում մինչև Նոր տարի կունենանք քաղաքական նոր իրադրություն։
*Պե՞տք է Նիկոլին ընտրություններ Գյումրիում։
Կանխատեսումներս, որ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով է, որ միայն պետք է, դառնում են իրատեսական։
Մարտն այն ամիսն է, երբ ՀԱՊԿ-ի մասով պիտի հատակ կողմնորոշվել ՀԱՊԿ-ի հարցում կամ դուրս կանեն մեզ։
Եթե ձգեն, ուրեմն` մինչև մարտ։
*Գյումրին ՀՀ անկախության պատմության մեջ անցել է ամեն ինչի միջով են ունի հզոր իմունիտետ։
Գյումրին էն հրաշք քաղաքն է, որտեղ ավելի շատ պատմամշակութային հուշարձաններ կան, քան ՀՀ որևէ այլ բնակավայրում։
Գյումրին միշտ եղել է աշխարհաքաղաքական խմորումների կիզակետում ու իր ուսերի վրա վերցրել հայության լինել չլինելու իր մասը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին