Ռոսկոմնադզորն (RKN) արգելափակել է Ռուսաստանում Viber մեսենջերը՝ ռուսական օրենսդրությունը խախտելու համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Viber ծառայության մուտքը սահմանափակված է տեղեկատվության տարածման կազմակերպիչների համար ՌԴ օրենսդրության պահանջների խախտման պատճառով, որի իրականացումն անհրաժեշտ է մեսենջերն ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակներով քաղաքացիների հավաքագրման, թմրամիջոցների վաճառքի սպառնալիքները կանխելու համար, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տեղադրման պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |
Բաժանորդագրվել լրահոսին