ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-15 °C
Դպրոցի մոտակայքում հսկա եղևնին տապալվել, ընկել է մեքենայի վրա. կան տուժածներ
21:42, 13.12.2024 | mamul.am
2445 | 0

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարզվել է, որ Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում եղևնին (մոտ 20 մետր) ընկել է կայանած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1986 թ.)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն. Դ.-ն (ծնված 1960 թ․) դիմել են բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել են հոսպիտալացումից։

Դպրոցի մոտակայքում հսկա եղևնին տապալվել, ընկել է մեքենայի վրա. կան տուժածներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին