Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում եղևնին (մոտ 20 մետր) ընկել է կայանած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1986 թ.)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն. Դ.-ն (ծնված 1960 թ․) դիմել են բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվել են հոսպիտալացումից։ |
Բաժանորդագրվել լրահոսին