«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ երիտթևը որոշել է մաքրել խմբակցությունը տարեց պատգամավորներից ու հերթով ազատվել նրանցից: Գագիկ Մելքոնյանի հեռացման համար ՔՊ-ականները լուրջ պատճառներ ունեն: Նախ՝ վերջինս խմբակցության նիստին «կես բերան» փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին ու ասել, թե պետք չէր նրա անձնական նամակագրությունը հանրայնացնել ու կարդալ: Բացի դրանից՝ ՔՊ վերնախավին նյարդայնացրել է նաև այն, որ Գագիկ Մելքոնյանը հաճախ ՔՊ «գծերից» դուրս է գալիս ու ինքնագլուխ կոպիտ ու անթույլատրելի հայտարարություններ անում ռուս պաշտոնյաների, հատկապես Մարիա Զախարովայի վերաբերյալ: ՔՊ-ում կարծում են, որ հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ կապված Գագիկ Մելքոնյանը կարմիր գծերն անցնում է: Անգամ ՔՊ փակ նիստի ժամանակ Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը «հրահանգել» են Գագիկ Մելքոնյանին՝ եթե չի կարողանում մտածված խոսի, ուրեմն թող լուռ մնա, հարցազրույցներ չտա: Մանրամասները՝ թերթի համարում։ |
Բաժանորդագրվել լրահոսին