ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»
09:24, 14.12.2024 | mamul.am
3792 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ երիտթևը որոշել է մաքրել խմբակցությունը տարեց պատգամավորներից ու հերթով ազատվել նրանցից:
Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. նրան ևս ՔՊ երիտասարդները մտադիր են հեռացնել իրենց շարքերից:

Գագիկ Մելքոնյանի հեռացման համար ՔՊ-ականները լուրջ պատճառներ ունեն:

Նախ՝ վերջինս խմբակցության նիստին «կես բերան» փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին ու ասել, թե պետք չէր նրա անձնական նամակագրությունը հանրայնացնել ու կարդալ:

Բացի դրանից՝ ՔՊ վերնախավին նյարդայնացրել է նաև այն, որ Գագիկ Մելքոնյանը հաճախ ՔՊ «գծերից» դուրս է գալիս ու ինքնագլուխ կոպիտ ու անթույլատրելի հայտարարություններ անում ռուս պաշտոնյաների, հատկապես Մարիա Զախարովայի վերաբերյալ:

ՔՊ-ում կարծում են, որ հատկապես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ կապված Գագիկ Մելքոնյանը կարմիր գծերն անցնում է:

Անգամ ՔՊ փակ նիստի ժամանակ Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը «հրահանգել» են Գագիկ Մելքոնյանին՝ եթե չի կարողանում մտածված խոսի, ուրեմն թող լուռ մնա, հարցազրույցներ չտա:
Գագիկ Մելքոնյանն էլ, ինչպես տեսնում ենք, չի կարողանում զսպել իրեն ու երբեմն լռելուց հետո շարունակում է չմտածված հայտարարություններ անել, ինչն ավելի է բարկացնում ՔՊ երիտթևին»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին