«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի հերթական նիստն է գումարել։ Թե ինչ են քննարկել, օրեցօր ավելի ու ավելի սուղ դարձող պաշտոնական հաղորդագրությամբ հպանցիկ նշել են, որ թեման եղել է ինքնաքննադատությունը: Իրականում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձել է բռնել ՔՊ-ականների վախը: Այդ նիստում ևս նրա գլխավոր մեսիջը եղել է այն, որ չի հանդուրժի անգամ իր ամենամերձավորին, որը կբռնի Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ճանապարհը` «կդավաճանի» թիմին, այսինքն` որևէ ինքնուրույնություն կդրսեւորի, մազաչափ դուրս գալով ստրուկի և ուսապարկի կարգավիճակից։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Բաժանորդագրվել լրահոսին