Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առավոտ։ 16-րդ թաղամաս։ Նիկոլա-Ավիրյանական կանգառ։
Մեքենան անհոգ կանգնել է ուղիղ կանգառի մեջ։ Ավտոբուսն ստիպված կանգառ է անում ճամփի մեջտեղը, իսկ հետևից եկողները կա՛մ հանդիպակաց են ստիպված ելնում, կա՛մ սպասում էնքան, մինչև ավտոբուսն իր «կանգառից» դուրս գա։
Ահա թե որտեղ են պետք պարեկները, ավտոերթերից մեքենա առևանգող հերոս-բերետիկները, ինչպես նաև առանց պատճառի կամ խնդալու պատճառով մեքենաներն ամիսներով առևանգված պահող հերոս-քննիչները»։