Անդրադառնալով Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններին, սպառնալիքներին ու հայկական կողմի լռությանը՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Ոչ մի ձայն, ոչ մի արձագանք։ Մարդը հետաքրքրված է կամ փորձում է մեզ հետաքրքիր դարձնել այլ թեմաներ՝ Նոր տարվա բդով, իրենց տան ջեռուցումով, իրենց ցոփ ու շվայտ կյանքով»։ Սրբազանը խոսել է նաև Սիրիայում տեղի ունեցածի մասին ու նշել, որ ՀՀ իշխանությունները զրո վերաբերմունք ունեն մեր հայրենակիցների կյանքի ու ճակատագրի նկատմամբ․ «Մարդը ոչ մի արժեք չունի սրանց համար․ միայն փող ու իշխանություն»։ |
Բաժանորդագրվել լրահոսին