Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի քավոր մարզպետը ասում է, որ համայնքները կարող են իրենց գումարներով հակակարկտային կայաններ գնել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե Տավուշի մարզում ներկայումս հակակարկտային քանի՞ կայան է գործում, 2018 թվականից հետո մարզում քանի՞ կայան է տեղադրվել, 2025 թվականին քանի՞ կայան է նախատեսվում տեղադրել։ Մարզպետարանից պատասխանել են․ «Մարզում գործում են 14 հակակարկտային կայաններ /Նոյեմբերյան համայնք/: Հետագայում կայանների տեղադրման նպատակահարմարությունը կարող է որոշել համայնքն իր միջոցներով»: |
Բաժանորդագրվել լրահոսին