Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ և այսօր ուժեղ քամու հետևանքով կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառ, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են վնասվել։ Ամբողջությամբ պոկվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր հեռու։ Քամին իր սև գործն է արել նաև Ծաղկաշեն գյուղում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
Բաժանորդագրվել լրահոսին