Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ «Ադրբեջանա-վրացական հարաբերությունները թելադրված են մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրել են բարեկամության և բարիդրացիության պայմաններում և միշտ աջակցել են միմյանց։ Մենք ուրախ ենք, որ նման ամուր հիմքի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ։ Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը` ի շահ մեր երկրների և ժողովուրդների, հանուն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, նրա տնտեսական ներուժի իրացման»,- ասված է Ադրբեջանի նախագահի նամակի տեքստում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի` դեռևս գործող նախագահը հրաժարվում է հեռանալ իր պաշտոնից: |
Բաժանորդագրվել լրահոսին