85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Այս մասին հայտնում է Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում։ «85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին: Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»,- գրել է Մուրադյանը։ Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, կատարել հազարավոր վիրահատություններ: |
Բաժանորդագրվել լրահոսին