ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հայտնաբերվել է յուղման կետի աշխատակցին մահացու վրաերթի ենթարկած վարորդը
19:42, 14.12.2024 | mamul.am
4762 | 0

Պարզվել է դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, մեքենան վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։

Վերջինս տեղում մահացել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին