ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Զելենսկին կհանդիպի ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինայում խաղաղապահ առաքելության հարցը
20:42, 14.12.2024 | mamul.am
2482 | 1

Հաջորդ շաբաթ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է Բրյուսելում հանդիպել մի քանի եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու պատերազմը դադարեցնելու և Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ առաքելություն ստեղծելու հնարավոր մոտեցումները։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 18-ին, նախատեսված է հանդիպում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Լեհաստանի նախագահ Անդրեյ Դուդայի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստանի, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ։ Ղեկավարները մտադիր են քննարկել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը լուծելու ուղիները, ինչպես նաև Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հնարավորությունը խաղաղապահ կոնտինգենտի կազմում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին